ՃՏՊ Դավթաշեն-Աշտարակի խճուղի ավտոճանապարհին․ կա տուժած

ՃՏՊ Դավթաշեն-Աշտարակի խճուղի ավտոճանապարհին․ կա տուժած

Մարտի 22-ին, ժամը 16:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենայից ծուխ է նկատվում, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» և «Howo» (վարորդ՝ Վ. Մ., ծնված 1989 թ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդն արգելափակվել է․ հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել։ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի ուղևորին տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Փրկարարները սահմանազատել են տարածքը, արգելափակումից դուրս բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժ