Կանադան կարող է կորցնել 15 միլիարդ դոլար Trans Mountain նավթամուղի ընդլայնման նախագծում

Կանադան կարող է կորցնել 15 միլիարդ դոլար Trans Mountain նավթամուղի ընդլայնման նախագծում

Կանադական Trans Mountain նավթամուղի երկրորդ փուլի կառուցումը կարող է պետությանը պատճառել 20 միլիարդ կանադական դոլարի (մոտ 15 միլիարդ դոլար) վնաս։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով Morningstar Inc-ին: Ըստ Morningstar-ի վերլուծաբան Սթիվեն Էլիսի՝ նախագծում ակնկալվող ներդրումները ավելի քան 40%-ով ավել են անցյալ տարվա գնահատականից և գրեթե եռապատկվել են նախնական գնահատականներով՝ հասնելով 30,9 միլիարդի: Էլիսոնը նշել է, որ ծախսերի աճը պայմանավորված է մի շարք գործոններով, այդ թվում՝ գնաճով, մատակարարման շղթայի խնդիրներով և ջրհեղեղներով: Ըստ վերլուծաբանի՝ խողովակաշարի վաճառքը պետությանը կբերի ոչ ավելի, քան 15 միլիարդ կանադական դոլար։ 2018 թվականին իշխանությունները այն գնել են Kinder Morgan-ից 4,5 միլիարդ կանադական դոլարով: