
Իրանի հյուսիսում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
20:00 | 2023-03-22
Իրանի հյուսիսում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:
Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):
Ըստ աղբյուրի՝ երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Գորգան քաղաքից 56 կմ դեպի հյուսիս, խորությունը՝ 40 կիլոմետր ։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել։