Ղազախստանում նոր խորհրդարան են ընտրում

Ղազախստանում նոր խորհրդարան են ընտրում

Ղազախստանում ընտրում են խորհրդարանի ստորին պալատի և տեղական ներկայացուցչական մարմինների պատգամավորներ։ Ղազախստանի նախագահ Կասիմ–Ժոմարտ Տոկաևը, ով ընտրություններն անվանել է «պետական ինստիտուտների վերագործարկման վերջին փուլ», արդեն քվեարկել է։ Ընտրություններին մասնակցում են երկրում գրանցված բոլոր յոթ կուսակցությունները։ Քվեարկությունը կազմակերպվում է խառը ընտրակարգով: Մեջիլիսի պատգամավորների 70%-ն ընտրվում է կուսակցական ցուցակներով, 30%-ը՝ միամանդատ ընտրատարածքներում։