
Էկվադորում երկրաշարժից զոհերի թիվը հասել է 13-ի
12:15 | 2023-03-19
Էկվադորում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժել է ավելի քան 120 մարդ, կա 13 զոհ, հայտնել է Էկվադորի ռիսկերի և արտակարգ իրավիճակների ազգային ծառայությունը։
Իշխանությունների տվյալներով՝ վնասվել է մոտ 50 բնակելի շենք, 7-ն ամբողջությամբ ավերվել է, վնասվել են նաև 17 ուսումնական հաստատությունների և 31 բժշկական կենտրոնների շենքեր։