
Իրանը մահապատժի է դատապարտել Շիրազում հարձակման մեջ մեղադրվող երկու անձի
23:30 | 2023-03-18
Իրանը մահապատժի է դատապարտվել հոկտեմբերին իրանական Շիրազում՝ «Շահչերաղ» սրբավայրում տեղի ունեցած ահաբեկչության մեջ մեղադրվող երկու մարդու, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նշվում է, որ դատապարտվածներից Մոհամմադ Ռաշիդին խոստովանել է, որ զենք է հանձնել՝ ուղեկցելով հարձակման մեջ գլխավոր մեղադրյալին, ինչպես նաև ուսումնասիրել է սրբավայրն ու դրա շրջակայքը մինչ կրակոցները։
Ինչպես հայտարարել են դատարանում, երկրորդ դատապարտված Սեյյեդ Նաշեմը մեղադրվում է Իրան ժամանելուց հետո ահաբեկչության գլխավոր հեղինակին ընդունելոււ և նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու մեջ։