DANZ ակնոցների ապրանքանիշն ընդլայնվում է. Կոմիտաս 17` նոր հասցե Երևանում

DANZ ակնոցների ապրանքանիշն ընդլայնվում է. Կոմիտաս 17` նոր հասցե Երևանում

DANZ արևային և օպտիկական ակնոցների հայկական ապրանքանիշն ընդլայնվում է: Կոմիտաս 17 հասցեում այսուհետ կգործի DANZ ակնոցների նոր խանութ-սրահը։ Այստեղ արևային նորաձեւ ակնոց գտնելուց բացի այցելուները կկարողանան իրականացնել աչքի մասնագիտացված հետազոտություններ նորարարական սարքավորումներով, ինչպես նաև այլ ծառայություններ առաջատար բժիշկ-ակնաբույժի կողմից։ Խանութ-սրահը հագեցած է ակնաբուժական բոլոր անհրաժեշտ նորարարական սարքավորումներով, ինչը բոլոր այցելուներին հնարավորություն կտա յուրաքանչյուր օր` առավոտյան 10:00-ից մինչեւ 22:00-ն, բժիշկ-ակնաբույժի մոտ անցնել աչքի մասնագիտական ամբողջական հետազոտություն, ստանալ ախտորոշում եւ բուժում, ինչպես նաեւ, ըստ անհրաժեշտության, պատվեր կատարել եւ ձեռք բերել օպտիկական ակնոցներ եւ ոսպնյակներ։ DANZ ընկերության համահիմնադիր տնօրեն Հարություն Հուլունյանի խոսքով` այս ձեւաչափը մեր հայրենակիցներին առաջին հերթին կօգնի խնայել իրենց ժամանակը եւ հնարավորություն կտա առավել հետեւողական լինել սեփական տեսողությանն ու առողջությանը։ «Հետազոտությունից, ախտորոշումից մինչեւ խնդրի լուծում ու ակնոցների կամ ոսպնյակների պատվիրում հնարավոր կլինի իրականացնել մեկ վայրում, ինչն իհարկե շատ ոգեւորիչ է»,- նշում է Հարություն Հուլունյանը։ Ի դեպ, օպտիկական ակնոցներից կամ ոսպնյակներից բացի DANZ-ում ներկայացված է նաեւ պաշտպանիչ ոսպնյակների ու ակնոցների լայն տեսականի։ Այն առաջին հերթին ցուցված է համակարգչով երկար աշխատողների համար, ինչպես նաեւ օգնում է աչքերը պաշտպանել ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ DANZ-ն արևային եւ օպտիկական ակնոցների հայկական ապրանքանիշ է, որն իրականացնում է ակնոցների պատրաստման ողջ գործընթացը Հայաստանում՝ դիզայնից մինչև արտադրություն։  DANZ-ի ակնոցները նորաձեւ են, թեթև, ճկուն և ամուր։ https://www.youtube.com/watch?v=WFsyJYlCd7s