Կոտայքում վթարի հետևանքով կան վիրավորներ. վարորդներից մեկը ԱԱԾ աշխատակից է, ով խմած է եղել. shamshyan.com

Կոտայքում վթարի հետևանքով կան վիրավորներ. վարորդներից մեկը ԱԱԾ աշխատակից է, ով խմած է եղել. shamshyan.com

Այսօր՝ մարտի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը՝ ժամը 00:30-ի սահմաններում Զովունի-Քանաքեռավան ավտոճանապարհին բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 26-ամյա Մերուժան Ղազարյանի վարած Mercedes մակնիշի և Երևանի բնակիչ 29-ամյա Սևակհամիկ Դերնղիշյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները Վթարի հետևանքով Ս․ Դերնղիշյանը և ուղևորներ՝ Արարտի մարզի բնակիչ 33-ամյա Տարոն Օհանյանն ու Երևանի բնակիչ 28-ամյա Սոֆյա Մելքոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Կայքի տեղեկություններով՝ Mercedes-ի վարորդը աշխատում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում, ենթարկվել է սթափության փորձաքննության և նա եղել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճանի։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: