Պետք է արմատախիլ անենք կոռուպցիոներին, որը կարող է ծվարած լինել մեր շարքերում. Կարեն Անդրեասյանը ՝ դատավորներին

Պետք է արմատախիլ անենք կոռուպցիոներին, որը կարող է ծվարած լինել մեր շարքերում. Կարեն Անդրեասյանը ՝ դատավորներին

Մեկ կաշառակեր դատավորը ավելի է վարկաբեկում դատական համակարգը, քան 200 Մարդու իրավունքների պաշտպանները, մի քանի հարյուր նախարարները, հասարակական ու քաղաքական գործիչները: Մենք պետք է արմատախիլ անենք այդ մեկ կոռուպցիոներին, որ կարող է հայտնվել կամ ծվարած լինել մեր շարքերում: Այս մասին դատավորների ըդնահանուր ժողովին հայտարարել է ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը: «Ուղիղ 10 տարի առաջ հենց այս օրերին ես հանդիպում էի ոչ թե երկրի գրեթե բոլոր դատավորների հետ, այլ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցների հետ, եւ իրենց ասում էի, որ ժամանակն է՝ հարված հասցնելու անիրավ դատավորներին: Մարդու իրավունքների պաշտպան աշխատելիս մեր գրասենյակը ստանում էր եթե ոչ հարյուրավոր, ապա տասնյակ բողոքներ դատական համակարգից»,- նշեց Կարեն Անդրեասյանը: Նրա խոսքով՝ Հայաստանում 10 տարի առաջ աշխատում էր 230 դատավոր, որից 114-ը դուրս են եկել դատական համակարգից, այսինքն՝ գերակշիռ մեծամասնությունը փոխվել է, տեղի է ունեցել ինքնամաքրում: Անդրեասյանի խոսքով՝ Հայաստանում այսօր կա 280 դատավոր, որոնցից 144-ին նշանակել են հեղափոխությունից հետո՝ 2018-ից հետո: https://www.youtube.com/watch?v=B2fU4KZv7eo