Հարց է` ինչո՞ւ Լաչինի միջանցքը փակվեց Ռուբեն Վարդանյանի պաշտոնավարելու ժամանակ

Հարց է` ինչո՞ւ Լաչինի միջանցքը փակվեց Ռուբեն Վարդանյանի պաշտոնավարելու ժամանակ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի խորհրդարանի արտաքին հարցերով մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը։ Պարոն Աթանեսյան, Ադրբեջանի ԱԳՆ-ն պնդում է, որ Բաքուն երկխոսության մեջ է Արցախի բնակիչների հետ։ Ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջանի ԱԳՆ պնդումները, և որքանո՞վ է հնարավոր Բաքվի հետ Արցախի բնակիչների երկխոսությունը։ -Բաքվի հետ Արցախի բնակիչների երկխոսություն չի կարող լինել։ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարում է, որ Ադրբեջանը երկխոսություն է վարում հայ բնակիչների հետ և որպես բարի կամքի քայլ՝ առաջարկել է հաջորդ հանդիպումն անցկացնել Բաքվում։ Նման առաջարկ Ադրբեջանի նախագահի աշխատակազմից եղել է, Արցախի արտաքին գործերի նախարարությունը արձագանքել է։ Հավելելու ոչինչ այս պահին չունեմ։ Նախօրեին կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը միջոցներ կձեռնարկի ցեղասպանությունների կանխարգելման միջազգային մեխանիզմների գործարկման ուղղությամբ: Ինչ կարող ենք ակնկալել: -Ես մասնագետ չեմ, ոչ էլ բավարար տեղեկատվություն ունեմ, թե խոսքն ինչի մասին է։ Կարծում եմ՝ Ադրբեջանի գործողությունները պետք է վիճարկվեն դատական կարգով։ 120 հազար մարդու, այդ թվում՝ 30 հազար երեխայի, շրջափակումը ռազմական հանցագործությո՞ւն է։ Այս հարցը պետք է ակտուալացվի։ Բավարար քայլեր չեն արվո՞ւմ այս ուղղությամբ։ Ինձ տեսանելի չէ, թե ինչ է ձեռնարկում հայկական դիվանագիտությունը։ Կարծում եմ՝ նախապատրաստական աշխատանքներ տարվում են։ Վարդանյանին պաշտոնից հեռացնելուց հետո վստահ նշում էին, որ Լաչինի միջանցքը ուր որ է կբացվի․․․ Ոչ ոք վստահաբար չի ասել, թե Վարդանյանից հետո Լաչինի միջանցքը կբացվի։ Այլ հարց է, թե ինչո՞ւ դա տեղի ունեցավ Վարդանյանի պետնախարար պաշտոնավարելու ժամանակ։ Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ։ Հարցրեք պարոն Վարդանյանին։