Գերմանիան մտադիր է զարգացնել Ճապոնիայի հետ համագործակցությունը պաշտպանության ոլորտում

Գերմանիան մտադիր է զարգացնել Ճապոնիայի հետ համագործակցությունը պաշտպանության ոլորտում

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտարարել է, որ Բեռլինը մտադիր է ակտիվացնել համագործակցությունը Տոկիոյի հետ պաշտպանության բնագավառում: Ինչպես հաղորդում է gazeta.ru-ին, նրա՝ Ճապոնացի գործընկեր Յասուկաձու Համադայի հետ բանակցությունների ընթացքում ասված խոսքերը հայտնում է Kyodo գործակալությունը։ Ըստ Պիստորիուսի՝ Ճապոնիան շրջապատված է պետություններով, որոնք նրան մարտահրավեր են նետում: Դա հաշվի առնելով՝ Գերմանիան մտադիր է զարգացնել համագործակցությունը Ճապոնիայի իշխանությունների հետ պաշտպանության և զորավարժությունների ոլորտում։ Համադան իր հերթին ընդգծել է, որ Ճապոնիայի իշխանություններն անվտանգության բնագավառում բարդ իրավիճակներում են հայտնվել, ինչի պատճառով կարիք ունեն համագործակցելու միջազգային հանրության հետ: Նախարարները պայմանավորվել են նաև հեշտացնել գերմանական զորքերի տեղակայումը Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում և ակտիվացնել փոխանակումները երկու երկրների զինված ուժերի մակարդակով։