Ամիր Աբդոլլահյանը հեռախոսազրույց է ունեցել Չավուշօղլուի հետ

Ամիր Աբդոլլահյանը հեռախոսազրույց է ունեցել Չավուշօղլուի հետ

Իրանի ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանը հեռախոսազրույց է ունեցել թուրք գործընկերոջ հետ: Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են տարածաշրջանի երկրների հարաբերությունների զարգացումը և իրանա-ադրբեջանական հարաբերությունները։ Ամիր Աբդոլլահյանը հարեւանների և տարածաշրջանային երկրների դրական փոխգործակցությունը համարել է տարածաշրջանում խաղաղության և կայունության զարգացման և միջազգային ասպարեզում ավելի մեծ սիներգիայի հիմք: Մևլութ Չավուշօղլուն այս հեռախոսազրույցում ողջունել է Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնման վերաբերյալ համաձայնությունը՝ վստահություն հայտնելով, որ այդ քայլը կբերի իսլամական աշխարհի դիրքերի ամրապնդմանը։