Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել

Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել

Իրանի հարավային հատվածում մարտի 18-ին 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 88 կմ խորության վրա։ Տեղեկություններ տուժածների կամ ավերածությունների մասին չկան։