Պետրակովի վերջնական ցուցակը․ Ովքեր չկան հավաքականում

Պետրակովի վերջնական ցուցակը․ Ովքեր չկան հավաքականում

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը երեկ հրապարակեց մարտի 25-ին Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Թուրքիայի դեմ հանդիպմանը հրավիրված ֆուտբոլիստների վերջնական ցուցակը։ Կարևորագույն մրցավեճին ուկրիանացի մասնագետը հրավիրել է 26 ֆուտբոլիստների, որոնցից 15-ը լեգեոներներ են։ Նախորդ տարվա սեպտեմբերին Ազգերի լիգայի խաղարկության Իռլանդիայի դեմ խաղում ստացած կարմիր քարտի պատճառով առաջիկա հանդիպումը բաց կթողնեն պաշտպան Հովհաննես Համբարձումյանը և կիսապաշտպան Արտակ Դաշյանը։ Վնասվածքի պատճառով ազգային թիմին չի միանա Ժոաո Մոնրո Արարատը։ Ի դեպ, նախապատրաստական հավաքին Պետրակովն ազգային թիմ է հրավիրել միանգամից 6 նորեկների։ Կարծում ենք պարզ է, որ Հայաստանի հավաքականի մարզիչը նպատակ ունի ռեֆորմներ իրականացնելու։ «Խնդրահարույց է կենտրոնական պաշտպանների հարցը: Ստյոպա Մկրտչյանն ու Սերգեյ Մկրտչյանը վնասվածքներ ունեն, բնականաբար խնդրահարույց է նաև դարպասապահի դիրքը: Ես դեռ չեմ որոշել ով է լինելու դարպասապահն առջիկա խաղերին: Կհետևեմ մարզումներին, բնականաբար կխորհրդակցեմ Ռոման Բերեզովսկու հետ»,- լրագրողների հետ հանդիպմանը երեկ ասաց Պետրակովը: Երկրպագուների շրջանում քննարկման առարկա է դարձել ազգային հավաքականի հենակետային գոտին և մասնավորապես «Փյունիկի» ներկայացուցիչ Հովհաննես Հարությունյանի և «Ալաշկերտի» կիսապաշտպան Արտակ Գրիգորյանի Պետրակովի ցուցակից դուրս մնալը։ Գրիգորյանը երկար տարիներ կայնուն կերպով խաղացել է ազգային հավաքականի հենակետային գոտում¸իսկ Հարությունյանը վերջին շրջանում աչքի է ընկնում տպավորիիչ խաղով։ Այս ֆուտբոլիստներին չհրավիրելը ունի թերևս մեկ բացատրություն․ Ուկրաինացի մասնագետը փոխոխություններ է իրականացնում խաղային այս դիրքում։ Հավաքականի ցուցակում կան միանգամից 4 ֆուտբոլիստներ որոնք կարող են խաղալ հենակետային դիրքում։ Խոսքը Էդուրդ Սպերցյանի, Լուկաս Սելարայանի, Ուգոչուկվո Իվույի և Կարեն Մուրադյանի մասին է։ Իվուն ինչ խոսք նոր շունչ կարող է հաղորդել կիսապաշտպանական օղակին։ Վերջին շրջանում արդյունավետ խաղ են ցուցադրում նաև Սելարայանը և Սպերցյանը։ Արդեն իսկ պարզ է, որ դաշտի կենտրոնում Պետրակովը խաղը կառուցելու է այս ֆուտբոլիստների միջոցով։ Այո, հատկապես Արտակ Գրիգորյանը կարևոր ֆուտբոլիստ է ազգային հավաքականի համար, բայց․․․։ Վստահելով Պետրակովին պետք է հարգել նրա որոշումը։ Հովհաննես Հարությունյանը Հայաստանի առաջնության լավագույն կիսապաշտպաններից է և վստահ ենք, որ նա իր խոսքը դեռևս կասի ազգային թիմում։ Եվս մեկ կարևոր արձանագրում, Հայաստանի հավաքականի կիսապաշտպանությունում կա լուրջ մրցակցություն։ Պետրակովի տրամարդության տակ կան միանգամից 7-8 ֆուտբոլիստներ որոնք կարող են խաղալ մեկնարկային կազմում։ Ի տարբերություն նախորդ հանդիպումների մրցակցություն կա նաև հարձակման գծում։ Սարգիս Ադամյան, Նորբերտո Բրիասկո Բալեկյան և Հրանտ-Լեոն Ռանոս։ Ամենայն հավանականությամբ այս հարձակվողներից միայն մեկը տեղ կունենա Թուրքիայի դեմ հանդիպման մեկնարկային կազմում։ Նախորդ ընտրական մրցաշարում ինչպես նաև Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը մշտապես խնդիրներ էր ունենում հարձակման օղակում խաղը կառուցելիս։ Հիմա պատկերը բոլորովին այլ է։ «Ես արդեն 2 ամիս է՝ այստեղ եմ ու եղել եմ ակադեմիաներում, հետևել թիմերի մարզական հավաքներին, ծանոթացել ֆուտբոլիստների հետ: Բոլորն էլ հաճելի մարզիկ են ու տարբեր լեզուներով խոսացող: Շատերի հետ խոսել եմ նաև թարգմանիչների միջոցով: Տեսագրություններով դժվար է պատկերացում կազմել նորեկների մասին: Ամեն ինչ պարզ կդառնա, երբ սկսենք հավաքը: Ես մարզիչ եմ, կարող եմ նաև սխալվել ընտրության հարցում»,- երեկ ասաց Պետրակովը: Լիահույս ենք, որ առաջիկա խաղում կազմի ընտրության հարցում փորձառու ուկրաինացի մարզիչը չի սխալվի և մեր հավաքականը ընտրական մրցաշարում պայքարը կսկսի հաղթանակով։