Տաջիկստանում 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Տաջիկստանում 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Մարտի 18-ի վաղ առավոտյան Տաջիկստանում 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է երկրի Արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության կոմիտեի մամուլի քարտուղար Ումեդա Յուսուֆին։ Յուսուֆիի խոսքով՝ երկրաշարժի էպիկենտրոնը Դուշանբեից 260 կիլոմետր հարավ-արևելք է: «Տաջիկստանի մայրաքաղաքում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 2 բալ: Էպիկենտրոնում և Դուշանբեում զոհեր և ավերածություններ չկան»,- հավելել է նա։