Թուրքմենստանի խորհրդարանական ընտրություններին կմասնակցի 3,5 մլն ընտրող

Թուրքմենստանի խորհրդարանական ընտրություններին կմասնակցի 3,5 մլն ընտրող

Թուրքմենստանի խորհրդարանի՝ մեջլիսի ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 3,5 մլն ընտրող։ Այս մասին հայտնում է Ընտրությունների և հանրաքվեների անցկացման հարցերով կենտրոնական հանձնաժողովը։ Արտասահմանում քվեարկությանը կմասնակցի 13 078 ընտրող։ Երկրում կբացվի 2644, իսկ արտասահմանյան դիվանագիտական ներկայացուցչություններում՝ 42 ընտրատեղամաս։ Ընտրությունների անցկացման համար կազմակերպչական աշխատանքներ են իրականացնում ընտրական հանձնաժողովների ավելի քան 23000 անդամներ։