Թուրքիայում նոր երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայում նոր երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC): Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը Գյոքսուն քաղաքից չորս կիլոմետր հարավ-արևելք է: Օջախը երկու կիլոմետր խորության վրա է։ Հնարավոր զոհերի ու վիրավորների ամսին տեղեկություններ դեռ չկան: