ՀՀ-ՌԴ խնդիրները պետք է կարգավորվեն, որպեսզի խափանենք թշնամու քաղաքականությունը

Հայաստանի և ՌԴ-ի միջև ճգնաժամ է, որը կողմերը փորձում են կառավարելի դարձնել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը: Պետրոսյանը կարծում է, որ Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցից հետո կտրուկ գործընթացների մեկնարկ տրվեց. «Հայաստանն ու Ռուսաստանը զգայուն պատմական ժամանակաշրջան են ապրում: ՀՀ-ՌԴ առերես խնդիրները պետք է կարգավորվեն, որպեսզի խափանենք մեր թշնամու քաղաքականությունը: Ադրբեջանը հնարավոր միջոցներով նպաստելու է, որ ՀՀ-ՌԴ հարաբերություններում սև կատու անցնի,պետք է երկխոսել: Հայաստանի ակնկալիքները օբյեկտիվ են, բայց ՌԴ-ի հետ այլ ձևաչափով պետք է խոսել»: