Կարմրուկ հիվանդության փոքր բռնկումը անհագստության նոր ալիք է ստեղծել

Կարմրուկ հիվանդության փոքր բռնկումը անհագստության նոր ալիք է ստեղծել

Հայաստանի Հանրապետությունում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը գնալով աճում է, ինչը բավականին լուրջ մտահոգության տեղիք է տալիս՝ հաշվի առնելով կարմրուկի խիստ վարակիչ լինելն ու գաղտնի շրջանի առկայությունը:Թե ինչ վտանգների կարող է հանգեցնել Կարմրուկ հիվանդությունը,ինչպես է բուժվում Կարմրուկ հիվանդությունը և  որոնք են հիվանդության կանխարգելման ձևերը պարզեցինք «Վլադիմիր Ավագյանի անվան ԲԿ»-ի  բժիշկ,վարակաբան  Արմեն Օհանյանի հետ:  Ինչպե՞ս է ի հայտ գալիս Կարմրուկ հիվանդությունը, և ո՞րքան է տևում գաղտնի շրջանը: -Կարմրուկը դրսևորվում է բարձր ջերմությամբ, աչքերի կարմրությամբ, քթահոսությամբ, հազով և ցանով։ Գաղտնի շրջանը տևում է 7-21 օր։ Այս պահին Կարմրուկով հիվանդացողների թիվը սկսել է աճել, հիմնականում  խոցելի ո՞ր խումբն է վարակվում։ -Հիմնականում վարակվում են երեխաները, իսկ որպես խոցելի խումբ՝ այն բոլոր անձիք ովքեր չեն պատվաստվել կարմրուկի համար։ Արդյո՞ք կարմրուկի դեմ պատվաստման իրականացման անհրաժեշտություն կա։ -Կարմրուկի դեմ պատվաստվելու անհրաժեշտություն միշտ կա, և դրա շնորհիվ է, որ վերջին 20 տարում գրեթե չեն եղել դեպքեր։ Այժմ շատ կարևոր է բոլոր բացթողումները լրացնել, որպեսզի կանխվի հետագա տարածումը։ Արդյո՞ք պատվաստումը երաշխավորում է,որ պատվաստողը չի վարակվի Կարմրուկով: -Այո։ Կրկնակի պատվաստում ստացած 100 անձից մոտ 2-ը կարող են վարակվել, մնացած 98-ը պաշտպանված կլինեն։ Ու՞մ է հակացուցված ստանալ Կարմրուկի համար նախատեսված պատվաստանյութ: -Հիմնականում հակացուցված է մինչև 1 տարեկան երեխաներին, հղիներին և իմուն համակարգի լուրջ խնդիրներ ունեցող անձանց։ Եվ իհարկե նաև այն անձանց, ովքեր ունեն ծանր ալերգիկ դրսևորումներ առաջի պատվաստումից կամ պատվաստանյութի բաղադրամասերից որևէ մեկից։ Ո՞ր տարիքային խմբի մարդիկ են հանդիսանում ամենավտանգավոր թիրախը կարմրուկի համար: -Թիրախային խումբը մինչև 1 տարեկան երեխաները և հղիներն են։ Ինչպե՞ս է բուժվում կարմրուկ հիվանդությունը, և արդյո՞ք այն կրկնվելու հատկություն ունի: -Սովորաբար չի կրկնվում, կայուն իմունիտետ է ձևավորվում, գրեթե անհնարին է կրկնվելը։ Հատուկ բուժում չունի, ջերմիջեցնողներ և բարդությունների դեմ պայքար։ Երեխաներին նշանակվում է վիտամին Ա: Կարմրուկի տարածման, կանխարգելման ի՞նչ միջոցներ կան: -Ամենաարդյունավետ միջոցը ,իհարկե, պատվաստվելն է, սակայն կարող են կիրառվել նաև մեկուսացումը և կարանտինը: Որպես վարակաբան՝ ի՞նչ խորհուրդ կտաք ի՞նչ կարելի է անել, որպեսզի չվարակվել կարմրուկով: -Խորհուրդ եմ տալիս պատվաստվե՛լ և խուսափե՛լ մարդաշատ վայրերից։