Հարավային Կորեան և ԱՄՆ-ը հաջորդ շաբաթ նոր լայնածավալ զորավարժություններ կսկսեն

Հարավային Կորեան և ԱՄՆ-ը հաջորդ շաբաթ նոր լայնածավալ զորավարժություններ կսկսեն

Հարավային Կորեան և ԱՄՆ-ը պլանավորում են մարտի 20-ից սկսել հինգ տարվա ընթացքում առաջին լայնամասշտաբ համատեղ Ssangyong (Կրկնակի վիշապ) զորավարժությունները, որոնք կտևեն մինչև ապրիլի 3-ը: Այս մասին հաղորդում է Yonhap գործակալությանը: Հարավային Կորեայի ռազմածովային ուժերի և Ծովային հետևակի կորպուսի տարածած տեղեկատվության համաձայն՝ դրանց միջոցով դաշնակիցները ցույց կտան իրենց մեծ ռազմական կարողությունները, կմեծացնեն մարտական պատրաստականությունը: «Առաջիկա զորավարժությունները ցույց կտան Հարավային Կորեա-ԱՄՆ դաշինքի՝ «ուժի միջոցով խաղաղության» հասնելու կամքը, և մենք է՛լ ավելի կամրապնդենք մեր համատեղ ջանքերը Հարավային Կորեան պաշտպանելու համար», - ասել է Ծովային հետևակի կորպուսի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կիմ Գյե Հվանը: Պլանավորվում Է, որ զորավարժությունների շրջանակներում Սեուլը և Վաշինգտոնը կգործարկեն ծովային օդադեսանտային ուժեր, 30 նավ, ներառյալ՝ դաշնակիցների ամֆիբիա հարձակողական նավեր, շուրջ 70 ինքնաթիռ, այդ թվում՝ F-35B կործանիչներ, AH-64 Apache գրոհային ուղղաթիռներ և շուրջ 50 ամֆիբիա հարձակողական մեքենաներ: Պաշտոնատար անձանց խոսքով՝ առաջին անգամ զորավարժություններին կմասնակցեն Մեծ Բրիտանիայի ծովային հետևակի 40 զինծառայողներ, իսկ որպես դիտորդներ ներկա կլինեն Ավստրալիայի, Ֆրանսիայի և Ֆիլիպինների ներկայացուցիչները: Yonhap-ը նշում է, որ այդ զորավարժությունները չեն անցկացվում 2018 թ.-ից ի վեր, քանի որ նախկին նախագահ Մուն Չժե Ինի վարչակազմը ձգտում էր միջկորեական մերձեցման: Դրանց վերսկսումը դաշնակիցների ձգտումն Է՝ ամրապնդելու ԿԺԴՀ-ի կողմից միջուկային և հրթիռային սպառնալիքներին համատեղ հակազդելու միջոցները: