Մի քանի տխրահռչակ դեպքեր ստվերում են պարեկային ծառայության գործունեությունը

Պարեկների հետ կապված դեպքերի վիճակագրությունը մտահոգիչ է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԻՔՄ համակարգող Դանիել Իոաննիսյանը: Իոաննիսյանը կարծում է, որ 2000 պարեկի մեջ կարող էր լինել թմրանյութ վաճառող, գող... «Տոտալ կոռումպացված ՃՈ-ի փոխարեն ունենք կոռուպցիոներ բռնող պարեկային ծառայություն: 2000 ծառայող պարեկներ ունենք, բոլորը չէին կարող իդեալական լինել: Մի քանի տխրահռչակ դեպքեր ստվերում են պարեկային ծառայության գործունեությունը: Պարեկային ծառայության ծառայողների մեծ մասը ունեն բարձրագույն կրթություն, որը պարտադիր չէ»: