Երևանում կբարձրացվի՞ Ադրբեջանի դրոշը

Երևանում կբարձրացվի՞ Ադրբեջանի դրոշը

Ադրբեջանի հավաքականը հնարավոր է մասնակցի այս տարվա ապրիլին Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը։ Այս մասին երեկ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն։ «Ադրբեջանի կողմից նախնական հայտ կա, սակայն վերջնական ցուցակը կհրապարակվի այսօր: Յուրաքանչյուր երկիր երաշխավորում է մարզիկների ազատ մասնակցությունը և անվտանգությունը: Այո, մենք լրացուցիչ գործողություններ արել ենք, որպեսզի մեր խոստումը և պայմաններն ապահովենք: Պատրաստ ենք հյուրընկալել բոլոր մարզիկներին, այդ թվում նաեւ ադրբեջանցի եւ թուրք»,- ասել էր Հարությունայնը։ Նշենք, որ ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է 2024 թվականին Փարիզում կայանալիք օլիմպիական խաղերին ընդառաջ։ 44-օրյա պատերազմից հետո հայաստանցի որևէ մարզիկ չի մասնակցել Բաքվում անցկացված միջազգային մրցաշարի։ Երևան չեն ժամանել նաև ադրբեջանցիները։ Ադրբեջանի ծանարամարտի ֆեդերացիայի կողմից Հայաստանի մայրաքաղաքում անցկացվելիք մրցաշարին նախնական հայտ ներկայացնելը խոսում է այն մասին, որ ադրբեջանական պատվիրակությունը մտադիր է ժամանել Երևան։ Սա կլինի բացառիկ իրադարձություն։ Կբարձրավցի՞ մեր երկրում Ադրբեջանի դրոշը և կհնչի՞ այս երկրի օրհներգը։ Այս պահին Ադրբեջանը պաշտոնապես չի հայտարարել վերջնական որոշման մասին։ Հիշեցնենք, որ անցյալ տարվա ապրիլին Երևանում տեղի ունեցավ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը, որին ադրբեջանցիները չմասնակցեցին։ «Որոշումը պայմանավորված է բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահի ընտրություններով ինչպես նաև աշխարհի առաջնության նախապատրաստական փուլում ծրագրված հավաքով։ Ադրբեջանի հավաքականի նպատակն է պատշաճ կերպով ներկայացալ բռնցքամարտի աշխարհի առաջնությանը»,- նշված էր Ադրբեջանի բռնցքամարտի ֆեդերացիայի պաշտոնական հաղորդագրությունում։ Թե ինչով էր խանգարում բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի ընտրությունները երևանյան մրցաշարին մասնակցելու դժվար է ասել։ Նման պատճառաբանության Եվրոպայի առաջնությունը բաց թողնելը պարզապես ծիծաղելի էր։ Ժամանակին, երբ ադրբեջանցի մարզիկները չէին ժամանում Երևան, որպես պատճառ նշվում էր նրանց անվտանգության հարցը։ Ադրբեջանի բռնցքամարտի ֆեդերացիայի հայտարարությունում որևէ խոսք չկար անվտանգության ապահովման կամ հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ։ Եթե փորձենք հակիրճ ներկայացնել ադրբեջանական կողմի որոշումը, կստացվի բռնցքամարտի Ադրբեջանի հավաքականն ուղղակի վախեցնել էր ժամանել Երևան։ Հատկապես բռնցքամարտում ադրբեջանցիների կողմից հայերի հետ դիմակայություններից խոսափելն կամ փախչելը կարծես ավանդույթ է դարձել։ Գնանք ավելի ետ։ Անցյալ տարի Տոկիոյում տեղի ունեցած Օլիմպիական խաղերում հայ-ադրբեջանական դիմակայությունն ավարտվեց ադրբեջանական կողմի անփառունակ պարտությամբ։ Բռնցքամարտի 63 քաշային կարգում Հովհաննես Բաչկովը 1/8-րդ եզրափակչում 4։1 հաշվով առավելության էր հասել Ջավիդ Չալաբիևի նկատմամբ դուրս գալով քառորդ եզրափակիչ։ Երկրորդ ռաունդում Չալաբիևը հուժկու հարված ստանալուց հետո միտումնավոր թքել էր ատամները պաշտպանող պարագան որպեսզի մրցավարը կանգնեցնի մենամարտը և մի քանի վայրկյան շունչ քաշելու հնարավորություն ստանա։Այո մի քանի վայրկյան Չալաբիևը հանգիստ շունք էր քաշել, բայց․․․։ Հովհաննես Բաչկովն անհամեմատ ուժեղ էր, և արժանի հաղթանակ էր տարել։ Մենամարտից հետո ադրբեջանցին ցուցաբերելով ոչ մարզական պահված առանց ձեռքսեղմելու և մրցակցի մարզիչներին մոտենալու փախել էր ռինգից։ Այնուհետև Չալաբիևը հայտարարել էր, որ հաղթել է Բաչկովին և մրցավարները անարադարացի կերպով հաղթանակ էին պարգևել հայ մարզիկին։ Այս ցնդաբանությունը ակտվ կերպով տարածվել էր ադրբեջանական լրատվամիջոցների կողմից։ Նշվում էր, որ օլիմպիադայի կազմակերպիչները ինչպես միշտ խտրական մոտեցում են ցուցաբերում Ադրբեջանի նկատմամբ։ Մեկնաբանությունները թերևս ավելորդ են։ Ի՞նչ է փոխվել մեկ տարվա ընթացքում և ինչը կարող է ստիպել Ադրբեջանի պատվիրակությանը ժամանել Երևան։ Այս հարցի պատասխանը կստանանք երբ Ադրբեջանը պաշտոնապես հայտարարի երևանյան մրցաշարին մասնակցելու մասին։