Տիկնիզյանի որոշման արժեքը․ Ով է հաջորդը․․․

Տիկնիզյանի որոշման արժեքը․ Ով է հաջորդը․․․

ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի կողմից Ռուսաստանի հավաքականին և ակումբներին միջազգային բոլոր մրցաշարերին մասնակցելու իրավունքից զրկելուց մեկ տարի անց եվրոպական ֆուտբոլում հաստատվեց միանգամայն նոր պատկեր։ Հազարավոր ֆուտբոլիստներ, որոնք հանդես են գալիս ռուսական ակումբներում՝ անորոշ և ինչ-որ տեղ նաև անելանելի իրավիճակում։ Ըստ Տրանսֆերմարկետ պարբերականի միայն Ռուսաստանի Պրեմիեր լիգայում ելույթ են ունենում 409 ֆուտբոլիստներ, որոնցից 130-ը լեգեոներներ են։ Բոլոր ֆուտբոլիստների տրենասֆերային ընդհանուր արժեքը կազմում է 1․87 միլիարդ դոլար։ Նշենք, որ ռուսական բոլոր ակումբները իրենց գործունեությամբ եկամուտ չեն ապահովում, այլ սնվում են գլխավոր հովանավորների միջոցներով։ Օրինակ Սանկ Պետերբուգի գլխավոր հովանավորը «Գազպրոմն» է, իսկ Մոսկվայի «Սպարտակինը»՝ «Լուկօիլ» նավթային ընկերությունը։ Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցների հետևանքով նշված ընկերություններըն ահռելի կորուստներ են կրել։Բնական է, որ ստեղծված իրավիճակում խոշոր ընկերությունների կողմից ֆուտբոլը կմղի երկրորդ պլան։ Բացառված չէ, որ առաջիկայում շատ թիմեր ուղղակի լուծարվեն։ Ակումբներին միջազգային մրցաշարերից հեռացնելուց հետո Ռուսաստանի Պրեմիեր լիգան իր հերթաին ուղղակի արժեզրվեց։ Մասնավորապես, Ռուսաստանի առաջնությունը եվրոպական ֆուտբոլից անջատ մի մրցաշար է որտեղ խաղալը ուղղակի անիմաստ է։ Խոսքը վերաբերվում է հատկապես բարձրակարգ ֆուտբոլիստներին։ Անդրադառնանք թերևս Ռուսաստանում ելույթ ունեցող հայ ֆուտբոլիստներին։ Այսօր մեր գլխավոր թիմի առանցքային ֆուտբոլիստները ներկայացնում են ռուսական Պրեմիեր լիգան։ Խոսքը «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուրդ Սպերցյանի և «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանի մասին է։ Սպերցյանը դասվում է Ռուսաստանի Պրեմիեր լավագույն՝ և ամենահեռանկարային ֆուտբոլիստների շարքում։ Վերջին շրջանում բազմաթիվ մասնագետներ խիստ քննադատության էին ենթարկում Ռուսաստանի հավաքականի մարզչական շտաբին, տաղանդավոր երիտասարդին ազգային թիմ չհրավիրելու համար։ 2021 թվականի մարտին Սպերցյանը կայացրեց իր կարիերայի կարևորագույն որոշումներից մեկը նախըտնրելով ելույթ ունենալ իր հայրենիքի ազգային թիմում։ 2020 թվականի հայկական ֆուտբոլային քաղաքացիություն էր ընդունել նաև Բայրամյանը։ Վերջինս ևս գտնվում էր Ռուսաստանի հավաքականի մարզչական շտաբի ուշադրության կենտրոնում, բայց․․․։ Եվրո-2020-ից հետո ռուսական մամուլը մեղադրեց ազգային թիմի նախկին գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովին Բայրամյանի փոխարեն Յուրի Ժիրկովին հավաքական հրավիրելու մեջ։ Ակնհայտ է, որ Բայրամյանը և Սպերցյանը ունենալով հայկական ֆուտբոլային քաղաքացիություն մոտ ապագայում կհայտնվեն այլ ակումբներում։ Կարծում ենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ռուսական ակումբներում հանդես եկող լեգեոներների նկատմամբ կսկսվի որս։ Միանգամայն այլ իրավիճակում են Ռուսաստանի ազգային թիմի և ընդհանրապես ռուսական անձնագիր ունեցող ֆուտբոլիստները։ Մոսկվայի «Դինամոյի» 19-ամյա աստղ Արսեն Զախարյանը չկարողացավ տեղափոխվել «Չելսի» որը ծանր հարված էր նրա համար։ Մերժելով Հայաստանի հավաքականին՝ նա 2021 թվականին հանդես եկավ Ռուսաստանի ազգային թիմում և այլևս երբեք չի կարողանա կրել այլ երկրի հավաքականի մարզաշապիկ։ Կարճ ասած մերժելով Հայաստանը՝ Զախարյանը քար գցեց իր կարիերայի վրա։ Ճակատագիրը ուղղակի հեգնեց նրան։ Օրեր առաջ Հայաստանի ազգային հավաքականի հրավերը ընդունեց Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը։ Չկրկնելով Զախարյանի սխակը և ընդունելով հայկական ֆուտբոլային քաղաքացիություն Տիկնիզյանը կանաչ լույս բացեց իր կարիերայի առաջ։ Մարտի վերջին Տիկնիզյանը Հայաստանի հավաքականի կազմում ելույթ կունենա եվրոպական բարձրակարգ մրցաշարում, իսկ Զախարյանը․․․։ Վերջինս կխաղա Իրանի և Իրաքի հավաքականների դեմ։ Հանդիպումներ որոնք դուրս են ՖԻՖԱ-ի օրացույցային պլանից։ Եթե Զախարյանը այս պահին ճահճից դուրս գալու միջոցներ չունի, ապա Ռուսաստանի հավաքականի մեկ այլ հայազգի կիսապաշտպան 19-ամյա Ալեքսանդր Կովալենկոն դեռևս ունի ոսկե հնարավորություն։ Նշենք, որ Կովալենկոն հրավիրվել է մասնակցելու Իրանի և Իրաքի դեմ ընկերական հանդիպումներին։ Աչքի տակ ունենալով Տիկնիզյանի և Զախարյանի օրինակները սակայն, դեռևս հույեր կան, որ Կովալենկոն կփոխի որոշումը առաջիկայում և կընդունի Հայաստանի հավաքականի հրավերը։ Հիշեցնենք, որ Կովալենկոն անցյալ տարի հրաժարվել էր խաղալ Հայաստանի հավաքականում հայտնվելով Ռուսաստանի ազգայի թիմի ճամբարում։