Գերմանիայի կանցլերը որոշել է տանկեր ուղարկել Ուկրաինա. Շպիգել

Գերմանիայի կանցլերը որոշել է տանկեր ուղարկել Ուկրաինա. Շպիգել

Գերմանական «Spiegel» հրատարակության համաձայն, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը որոշել է տանկեր ուղարկել Ուկրաինա։ Ինչպես գրում է հրատարակությունը, Բեռլինը թույլ կտա նաեւ այլ դաշնակիցներին, այդ թվում՝ Լեհաստանին, գերմանական տանկեր փոխանցել Կիևին։ Ըստ «Spiegel»-ի՝ խոսքը Բունդեսվերի պահեստներում տեղակայված «Leopard A6» տիպի տանկերի մասին է։ Օլաֆ Շոլցի որոշման մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ «CNN»-ը հայտնել է, որ Վաշինգտոնում ավարտին են մոտենում «Abrams» տանկերն Ուկրաինա ուղարկելու նախապատրաստական ​​աշխատանքները։ Մասնավորապես, հայտնի չէ, թե ԱՄՆ-ն քանի տանկ կտեղափոխի Ուկրաինա։ Բացի այդ, ըստ «ABC»-ի, անցած շաբաթ «Ռամշտայնի» բազայում կայացած հանդիպմանը մասնակցող 12 երկրները 100 տանկ կուղարկեն Ուկրաինա: