Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային և միջազգային պայմանագրերը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային և միջազգային պայմանագրերը

Այսօր Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ պետությունների 26-րդ գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Իրանի արտգործնախարար Հոսեին Ամիր Աբդոլլահիանը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։ Տաշքենդում կողմերը քննարկել են տարածաշրջանային և միջազգային պայմանագրերը։ Հանդիպմանը մասնակցել են կազմակերպության անդամ երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի Հանրապետության, Թուրքմենստանի, Ղրղզստանի, Ղազախստանի, Թուրքիայի, Պակիստանի, Իրանի և Ուզբեկստանի արտաքին գործերի նախարարները։ Աֆղանստանն այս տարի հրաժարվել է մասնակցել գագաթնաժողովին։