ՌԴ-ն որքան թուլանում է, այնքան հասկանում է՝ Հայաստանը կարող է վերանկախանալ

Մարդիկ հասկանում են, որ իրենց ակտիվությամբ Ալիևի վրա որևէ ձևով ազդել չեն կարող: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը: Թադևոսյանը կասկածներ ունի, որ մարդկանց պասիվության մեջ մեղադրելը ուղղորդվում է դրսից, հատկապես ՌԴ-ից․ «Ռուսաստանը ինչքան թուլանում է, այնքան հասկանում է՝ Հայաստանը հնարավոր է վերանվաճի իր ինքնիշխանությունը: Գործ ենք ունեցել մարդկանց մտածողությունը աղավաղելու և ինքնիշխանությունից զրկելու հետ: Գիտակցված ու չգիտակցված ագենտների պատճառով դարձել ենք գերի ու հիմա ազատվում ենք գերությունից: Մեր հասարակությունը ոչ միայն միջազգային կոշտ ուժերի, այլ նաև փափուկ ուժի տիրույթում է պայքարում :Հայաստանը փորձում է ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարել, դիտարկում է ուժեղ դերակատարների»: