ԵՄ առաքելությունը դառնում է դիվանագիտական ոլորտում ՀՀ անվտանգության երաշխավորը

ԵՄ առաքելությունը դառնում է անվտանգության երաշխավոր, բայց դիվանագիտական ոլորտում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանը: Նրա խոսքով` ԵՄ առաքելությունը թեթևացնում է բեռը, բայց կտրուկ ու որակյալ փոփոխություններ պետք է արվեն: Արզումանյանը կարծում է, որ Հայաստանը ուզեր, թե չուզեր, միևնույն է` ԱՄՆ-ն մտնելու էր Հարավային Կովկաս. «ԱՄՆ-ն ու Եվրոպան մտնելու էին տարածաշրջան, ուղղակի Հայաստանի հետ այսօր շահերն համընկնում են: Ստացվում է` Հայաստանի անվտանգության երաշխավորը այսօր ԱՄՆ-ն է, ոչ թե ՌԴ-ն:Հայաստանը պետք է օգտվի այս հնարավորությունների պատուհանից»: Արտաքին վեկտորի փոփոխություն Արզումանյանը չի տեսնում. «Հայաստանը պատասխանում է Արևմուտքի քայլերին: Հայաստանը սեփական խաղը ցույց չի տվել, մնում է Արևմուտքի քայլերին արձագանքող»: