Եթե Վոլկովն անձամբ է գնացել այդ մարդկանց դիմավորելու՝ նշանակում է խաղաղապահները տեղյակ էին ակցիայից

Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանի կարծիքով՝ եթե Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար Վոլկովն անձամբ է գնացել ադրբեջանցի ցուցարարներին դիմավորելու՝ նշանակում է, որ խաղաղապահները տեղյակ էին, որ նման ակցիա է իրականացվելու։ Այն, որ հետո Վոլկովը հանդես եկավ ասուլիսով, ըստ մեր զրուցակցի, նշանակում է, որ նա ասելիք ուներ և՛ Ադրբեջանի հանրությանը և՛ արցախահայությանը։ Աթանեսյանի դիտարկմամբ՝ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ գրված է, որ Լաչինի միջանցքը պետք է 5 կմ լինի, սակայն նա հարց է բարձրացնում՝ արդյոք այս պահի դրությամբ այդպես է։ Մեր զրուցակցի խոսքերով՝ իրականությանը պետք է սթափ նայենք, որևէ առիթ չտանք, որ Բաքուն անցնի քարոզչական հարձակման։