Ճապոնիայում ձերբակալվել են երեխաներին խոշտանգած մանկապարտեզի աշխատակիցները

Ճապոնիայում ձերբակալվել են երեխաներին խոշտանգած մանկապարտեզի աշխատակիցները

Ճապոնիայի ոստիկանությունը երկուշաբթի օրը դատախազությանն է հանձնել Սուսոնո քաղաքում ձերբակալված մանկապարտեզի դաստիարակների դեմ գործերը, որոնք դատապարտվել են երեխաներին սիստեմատիկորեն խոշտանգելու մեջ։ Ինչպես փոխանցում է Kyodo գործակալությունը, որպես պատիժ նրանք երեխաներին պահել են ոտքերից գլխիվայր, ծեծել, փակել մութ սենյակներում, ահաբեկել։ «Սակուրա» մասնավոր մանկապարտեզը տեսահսկման տեսախցիկներ չի ունեցել։ Ոստիկանությունը խոշտանգումների փաստերը պարզել է այլ խնամակալների ցուցմունքների հիման վրա։