Հանրապետությունում կան դժվարանցանելի ճանապարհներ

Հանրապետությունում կան դժվարանցանելի ճանապարհներ

Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Այս մասին տեղեկացրին «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Աբովյանի, Ապարանի, Ստեփանավանի, Թումանյանի, Տավուշի, Վարդենիսի և Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Սևանի տարածաշրջանի ճանապարհներին, Հալիձորից Տաթև և Գորիսից մինչև Շինուհայրի խաչմերուկ տեղ-տեղ մերկասառույց է։ Սիսիանի, Գորիսի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: