Փաշինյանի և Ալիևի հանդիպում Ռուսաստանում մոտ ապագայում չի նախատեսվում

Փաշինյանի և Ալիևի հանդիպում Ռուսաստանում մոտ ապագայում չի նախատեսվում

«Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպում մոտ ապագայում Ռուսաստանում նախատեսված չէ»,- լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ռուսաստանը մշտապես արձանագրում է իր շարունակական աշխատանքը՝ աջակցելու երկու պետություններին՝ իրավիճակի կարգավորման և խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում»,- ասել է Կրեմլի խոսնակը՝ ի պատասխան այն հարցին, թե պատրաստ է արդյո՞ք Ռուսաստանի Դաշնությունը հարթակ տրամադրել երկու առաջնորդների միջև բանակցությունների համար։