«Եթե պատերազմ ուզենայինք, կանեինք». Ալիև

«Եթե պատերազմ ուզենայինք, կանեինք». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների ներկա իրավիճակին․ «Մենք տարածքներ չենք ուզում, պատերազմ չենք ուզում։ Եթե ​​ցանկանայինք, կանեինք։ Մենք ուզում ենք Զանգեզուրի միջանցքը և ուզում ենք սահմանների սահմանազատում՝ հիմնվելով պատմական քարտեզների վրա, ոչ թե այն քարտեզների, որոնք իրենք փորձում են ներկայացնել»։ «Ներկայումս փոփոխություններ ենք տեսնում Հայաստանի հռետորաբանության մեջ։ Հիմա ասում են, որ ուզում են կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, և մենք աջակցում ենք դա։ Մենք ցանկանում ենք, որ այս երկու գործընթացները ընթանան միմյանց զուգահեռ՝ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը»: