Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են անցկացրել

Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են անցկացրել

Ռուսաստանի դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հեռախոսազրույց են անցկացրել: Այս մասին, հայտնում է Hurriyet-ը: Կողմերը հեռախոսազրույցի ժամանակ անդրադարձել են տարածաշրջանային անվտանգային հարցերի, մասնավորապես՝ Սիրիայի հյուսիսում տիրող իրավիճակին: Զրույցի ժամանակ քննարկվող թեմաներից է եղել նաև Սև ծովով գյուղմթերքի փոխադրման մասին «հացահատիկային միջանցք»-ի համաձայնագիրը: