«Եթե ինչ-որ մեկը մեզ կօգնի Ղրիմը վերադարձնել ոչ ռազմական ճանապարհով, ես միայն կաջակցեմ դրան». Զելենսկի

«Եթե ինչ-որ մեկը մեզ կօգնի Ղրիմը վերադարձնել ոչ ռազմական ճանապարհով, ես միայն կաջակցեմ դրան». Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հարցազրույց է տվել ամերիկյան հեղինակավոր Financial Times-ին, որում, մասնավորապես, հայտարարել է, որ պատրաստ է դիտարկել Ղրիմը «ոչ ռազմական ճանապարհով» վերադարձնող տարբերակներ։ Ուկրաինայի ղեկավարի խոսքով՝ ինքը հասկանում է, թե որքան տարակուսած են բոլորը թերակղզու շուրջ ստեղծված իրավիճակից։ «Եթե ինչ-որ մեկը մեզ առաջարկի ճանապարհ, որը կօգնի Ղրիմը երկրին վերադարձնել ոչ ռազմական ճանապարհով, ես միայն կաջակցեմ դրան։ Եթե ​​հնարավոր լուծումը չի նախատեսում այն ​​փաստը, որ ռուսական զորքը լքի Ղրիմի տարածքը, ապա դրա վրա ժամանակ կորցնելու կարիք չկա»,- ասել է Զելենսկին։