Չինաստանում երկու օր շարունակ COVID-19-ի ռեկորդային դեպքեր են գրանցվում

Չինաստանում երկու օր շարունակ COVID-19-ի ռեկորդային դեպքեր են գրանցվում

COVID-19-ի ռեկորդային դեպքեր են գրանցվում ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինացի բժիշկները վերջին 24 ժամում հայտնաբերել են կորոնավիրուսով վարակման 32 943 նոր դեպք՝ նախորդ օրվա համեմատությամբ 4 տոկոսով ավելի: ՉԺՀ-ի Հիգիենայի և առողջապահության հարցերով պետական հանձնաժողովի՝ նոյեմբերի 25-ին հրապարակված տվյալների համաձայն՝ դա նոր հակառեկորդ Է համավարակն սկսվելուց ի վեր: Այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից: Ըստ գերատեսչության ներկայացրած տվյալների՝ վարկաման նոր դեպքերի 90,5 տոկոսն անախտանիշ Է, 29 840 անախտանիշ հիվանդներից 186-ը ՉԺՀ Է ժամանել արտասահմանից, մնացածները վարակվել են երկրում: Վերջին մեկ օրում հայտնաբերված հիվանդներից 3 103-ի մոտ հիվանդությունն ընթանում է ախտանիշներով: Նրանցից 62-ը Չինաստան Է ժամանել արտասահմանից: Երկրում երկրորդ օրը շարունակ ավելանում Է վարակման նոր դեպքերի թիվը: Նախկինում Չինաստանում կորոնավիրուսով ախտահարվածների թվի առավելագույն աճ Էր արձանագրվել ապրիլի 14-ին՝ 29 411 դեպք: Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, նոյեմբերի 24-ին Չինաստանում կորոնավիրուս էր հաստատվել ավելի քան 31 հազար մարդու մոտ: Դրանով պայմանավորված՝ երկրի իշխանությունները շարունակում են խստացնել հիվանդության դեմ պայքարի միջոցները: Չինաստանը COVID-19-ի նկատմամբ ,զրոյական հանդուրժողականությանե քաղաքականություն է վարում: