2021-2022թթ.-ին Ակբա բանկը շուրջ 246.000.000 ՀՀ դրամ է տրամադրել «Հայաստան» համահայկական հիմնադրամին

2021-2022թթ.-ին Ակբա բանկը շուրջ 246.000.000 ՀՀ դրամ է տրամադրել «Հայաստան» համահայկական հիմնադրամին

Ակբա բանկը միացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմակերպած «Մենք ստեղծում ենք կենսունակ համայնքներ» խորագրով հեռուստամարաթոնին: Բանկը Հայաստանում տարբեր կարևոր ծրագրերի իրականացման համար հիմնադրամին հավելյալ 2 միլիոն դրամ է տրամադրել: 2021-ի սկզբից առ այսօր Ակբա բանկը Visa  «ԲԱՐԵՐԱՐ» ծրագրի շրջանակում «Հայաստան» համահայկական հիմնադրամին է տրամադրել 153.167.879 ՀՀ դրամ, որից  62.557.000 ՀՀ դրամը տրամադրվել է 2021 թվականին, իսկ 90.610.879 ՀՀ դրամը՝ 2022 թվականին: Որպես առանձին աջակցություն «Հայաստան» համահայկական հիմնադրամին տրամադրվել է 92.576.000 ՀՀ դրամ, որից՝
  • 831.000 ՀՀ դրամը տրամադրել են բանկի աշխատակիցները՝ «Մենք ենք Մեր սահմանները» ծրագրի շրջանակում,
  • 745.000 ՀՀ դրամը բանկի աշխատակիցների կողմից տրամադրվել է սոցիալական փաթեթի շրջանակում,
  • 000.000 ՀՀ դրամ բանկը տրամադրել է միանվագ աջակցություն:
  Բանկի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի համատեղ թողարկած Visa  «ԲԱՐԵՐԱՐ» քարտերի միջոցով կատարված գործառնությունների 0.1%-ը, ինչպես նաև քարտատեսակի տարեկան սպասարկման վաճարների 50%-ը բանկը տրամադրում է «Հայաստան» համահայկական հիմնադրամին: