Ռոնալդուն հաղթեց Մեսիին․ Ի՞նչպես կպատասխանի արգենտինացին

Ռոնալդուն հաղթեց Մեսիին․ Ի՞նչպես կպատասխանի արգենտինացին

Ֆուտբոլի աշխարհի առաջնության առաջին տուրում, գլխավոր ֆավորիտներից Պուտուգալիայի հավաքականի Կրիշտիանու Ռոլանդուի գլխավորությամբ դրամատիկ պայքարում՝ 3։2 հաշվով առավելության հասավ Գանայի նկատմամբ։ 31-րդ րոպեին Ռոնալդուն իր իսկ վաստակած 11 մետրանոցից բացեց հաշիվը։ 73-րդ րոպեին պատասխան գոլը խփեց Գանայի ավագ և առաջատար Անդրե Այուն։ 78-րդ րոպեին Պորտուգալիայի հավաքականին հաշվի մեջ առաջ մղեղ Ժոաու Ֆելիշը, իսկ երկու րոպե անց 2 րոպե անց աչքի ընկավ փոխարինման մտած Ռաֆայել Լեաուն։ 88-րդ րոպեին, Ռոնալդուի փոխարինվելուց 1 րոպե անց պորտուգալացիները եւս մեկ գոլ բաց թողեցին։ Աչքի ընավ փոխարինման դուրս եկած ևս մեկ ֆուտբոլիստ Օսման Բուկարին։ Պորտուգալիա-Գանա հանդիպումը գրավիչ և դինամիկ լինելուց զատ նշանավորվեց բացառիկ ռեկորդով, որը սահմանեց Ռոնալդուն։ Վերջինս դարձավ պատմության առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել 5 աշխարհի առաջնություններում անընդմեջ: 37-ամյա կենդանի լեգենդն աչքի է ընկել իր մասնակցությամբ բոլոր Մունդիալներում՝ ԱԱ-2006, ԱԱ-2010, ԱԱ-2014, ԱԱ-2014 և ԱԱ-2022: Այսպիսով, Ռոլանդուն գերազանցեց արգենտինացի Լիոնել Մեսիին, Գերմանիայի հավաքականի նախկին ռմբարկու Միրոսլավ Կլոզեին, նրա հայրենակից Ուվե Զելերին և վերջապես 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստ Պելեին։ Նրանք աչքի են ընկել 4 աշխարհի առաջնություններում անընդմեջ։ «Սա անկրկնելի պահ է իմ կարիերայում, գոլ՝ իմ 5-րդ աշխարհի առաջնությունում։ Մենք հաղթեցինք և լավ սկսեցինք մրցաշարը։ Շատ կարևոր հաղթանակ էր։ Գիտենք, որ այսպիսի մրցաշարերում առանցքային է հաղթանակով մեկնարկելը։ Այո, ևս մեկ ռեկորդ։ Ես միակն եմ, ով գոլ է խփել 5 անընդմեջ Մունդիալներում և հպարտ եմ դրանով։ Ես ուրախ եմ, որ թիմը հիանալի ֆուտբոլ ցուցարդրեց», - Գանայի դեմ մրցավեճից հետո ասել է Ռոնալդուն։Վերջինիս ռեկորդը բացառիկ է նրանով, որ առաջիկա տարիների տեսադաշտում գտնվող ֆուտբոլիստներից ոչ-ոք չի կարող գերազանցել այն։ Հատկանշական է, որ պորտուգալացին իր հաջողությունը նշել է մարզադաշտում կախված Լիոնել Մեսիի նկարով պաստառի մոտ։ Միջազգային մամուլն արդեն իսկ արձանագրել է, որ Ռոլանդուն Մեսիի նկատմամբ տարած այս հաղթանակը միտումնավոր է նշել ցուցապաստառի մոտ։ Այս ցուցանիշով Մեսին Ռոլանդուին հավասարվելու թերևս տեսական հնարավորություն ունի։ Մեսին պետք է 39 տարեկան հասակում մասնակցի 2026 թվականին ԱՄՆ-ում կայանալիք աշխարհի առաջնությանը և դառնա գոլի հեղինակ։ Նշենք սակայն, որ թե Մեսին և թե 37 ամյա Ռոլանդուն հայտարարել են, որ ընթացիկ աշխարհի առաջնությունը վերջինն է լինելու իրենց կարիերայում։ Ի՞նչպես կպատասխանի Մեսին Ռոլանդուին։ Նշենք, որ վերջին տասնամկայի աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից և ոչ մեկին չի հաջողվել նվաճել Մունդիալի գավաթը։ Հետևաբար Կատարի աշխարհի առաջնությունը կարելի է համարել կենդանի լեգենդների վերջին հնարավորությունն ու դիմակայությունը։ Այս ֆուտբոլիստների հակամարտությունը վերջին տարիների համաշխարհային ֆուտբոլի գլխավոր ինտրիգներից կարելի է համարել։ Հիշեցնենք, որ Մեսին այս առաջնությունում ևս գոլի հեղինակ է դարձել առաջին տուրում։ Ինչպես Ռոնալդուն, այդպես էլ Մեսին աչքի էր ընկել 11 մետրանոցից։ Ի տարբերություն Պորտուգլիայի, Արգենտինան խայտառակ պարտություն էր կրել 1։2 հաշվով զիջելով Սաուդյան Արաբիային։ Վաղը արգենտինացիները մրցելու են Մեքսիկայի հետ։ Պարտության դեպքում Մեսին և խաղընկերները դուրս կմնան հետագա պայքարից։ Այսօր հայտնի դարձավ որ կարևորագույն խաղին ընդառաջ Մեսին չի մարզվել թիմի ընդհանուր խմբում ։Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստն առանձին է մարզվել և կենտրոնացել է վերականգնողական վարժությունների վրա։ Նա ձախ ոտքի մկանային խնդիրներ ունի։ Չնայած այս իրավիճակին, Մեսին պատրաստ է մասնակցել վաղվա հանդիպմանը։ Առաջին խաղում Մեքսիկան ոչ-ոքի 0։0 էր խաղացել Լեհաստանի հետ։ Վերջինս երկրորդ տուրում մրցելու է Սաուդյան Արաբիայի հետ։