Ուկրաինան նոր հակահարձակման է պատրաստվում

Ուկրաինան նոր հակահարձակման է պատրաստվում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ ուկրաինացի զինվորականները առանցքային գծեր են պահում ճակատի բոլոր ուղղություններով, որոշ հատվածներում պատրաստվում են առաջ շարժվել։ «Շտաբում մենք շատ ուշադիր և մանրամասն ուսումնասիրել ենք իրավիճակը առաջնագծում։ Անկախ նրանից, թե որքան դժվար է դա, մենք բոլոր ոլորտներում առանցքային առաջխաղացում ունենք: Մեր տղաները խիզախորեն պաշտպանվում են. կան ուղղություններ, որտեղ մենք պատրաստվում ենք առաջ շարժվել»,- ասել է Զելենսկին իր երեկոյան տեսաուղերձում։ Զելենսկու խոսքով՝ արձանագրվել է նաև հակառակորդի կողմից լրացուցիչ ուժերի տեղափոխում դեպի Դոնբաս։