Սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյան տեսքով

Սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյան տեսքով

Հանրապետության տարածքում նոյեմբերի 25-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 26-ին, 27-ին մինչև կեսօր շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ: Նոյեմբերի 28-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավարևելյան է` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 26-27-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով: Երևանում նոյեմբերի 25-ի երեկոյան ժամերին, 26-ին, 27-ին մինչև կեսօր սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ: Նոյեմբերի 28-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: