Ադրբեջանական ԶՈՒ–ն կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ

Ադրբեջանական ԶՈՒ–ն կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ

ՀՀ ՊՆ–ից հայտնում են, որ նոյեմբերի 24-ին՝ ժամը 21:30-22:30-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չունի: Նոյեմբերի 25-ի՝ ժամը 08:30-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: