Մունդիալ-2022․ Պորտուգալիան գերլարված պայքարում հաղթանակ տարավ

Մունդիալ-2022․ Պորտուգալիան գերլարված պայքարում հաղթանակ տարավ

Աշխարհի առաջնության առաջին տուրում H ենթախմբում Պորտուգալիայի ազգային հավաքականի ծանր պայքարում 3։2 հաշվով առավելության հասավ Գանայի նկատմամբ։ Խաղի 65-րդ րոպեին 11-մետրանոց է նշանակվել գանացիների դարպասին, որը հստակ է իրացրել Կրիշտիանու Ռոնալդուն։ 73-րդ րոպեին Անդրե Այուն հավասարեցրել է հաշիվը։ Այնուհետև Ժոաո Ֆելիշը և Ռաֆայել Լեաոն գոլ են խփել և հաշիվը դարձրել 3։1։ 89-րդ րոպեին Բուկարին կրճատել է հաշվի տարբերությունը՝ 3։2։ Այսպիսով, առաջին տուրից հետո Պորտուգալիայի ընտրանին 3 միավորով գլխավորեց խումբը, Ուրուգվայի և Հրվ․ Կորեայի ակտիվում կա 1-ական միավոր։