ՀԱՊԿ-ից դուրս չգալը կարող է փոխարինվել Հայաստանի այլ գործողություններով կամ անգործությամբ

ՀԱՊԿ-ից լրացուցիչ սպասելիքներ չպետք է ունենալ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը; Նրա խոսքով` ՀԱՊԿ ՌԴ քաղաքականության ռազմականացված գործիքներից մեկն է. «ՌԴ-ն ուզում է իր ազդեցությունը հավասարապես աճեցնել Հայաստանում, Արցախում և Ադրբեջանում: ՌԴ-ն Արցախի միջոցով է իր ազդեցությունը պահում Հայաստանում: Հայաստանի պարագայում Մոսկվան ադրբեջանահաճո դիրքերի վրա է»: Մելիքյանի խոսքով` Հայաստանի այսօրինակ պահվածքը ամրապնդում է ՀՀ իշխանության դիրքերը. «Հասարակությունը գնահատում է, որ մերժելով ՀԱՊԿ-ի հռչակագիրը` ՀՀ իշխանությունը կամք դրսևորվեց: Ցուցափեղկը գործընթացների իրական հունի և ուղղվածության հետ չպետք է շփոթել: ՀԱՊԿ գագաթնաժողովը նման էր ցուցափեղկի»: Ըստ Մելիքյանի` ՀԱՊԿ-ից առանց դուրս գալու էլ Հայաստանը ինքնիշխանությունը դրսևորելու հնարավորություն ունի: