Ուշացումը կարող է ճակատագրական լինել, պեսկովները չեն որոշում

Երևանում ընթանում էր ՀԱՊԿ գագաթնաժողովը, որին զուգահեռ ընթանում էր նաև բողոքի ակցիա կազմակերպության ու, մասնավորապես, Ռուսաստանի դեմ, մի խումբ մարդիկ էլ պաստառներով էին դիմավորում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ հաջակցություն նրա։ «Առաջին լրատվական»-ը թեմայի շուրջ զրուցել է Դավիթ Սանասարյանի հետ: Սանասարյանի խոսքով` ակցիայով ցույց տվեցինք, որ Հայաստանը ժողովրդավար երկիր է. «Ամեն ինչ պետք է անել, որ դուրս գանք հակահայկական կառույցից: Ալիևի դաշնակից ՀԱՊԿ-ից Հայաստանը օր առաջ պետք է դուրս գա: Իշխանությունը գուցե հասկանում է, բայց ժամանակ է ձգում: ՀԱՊԿ մեխանիզմը աշխատում է այն ժամանակ, երբ Պուտինին է պետք, իսկ հիմա պետք չէ»: