Հայաստանի հասարակությունը չի ների իշխանությանը, որը սիրահոժար մատաղ կգնա Մոսկվային

ՀՀ իշխանությունները պետք է ֆիքսեն` այդ անիմաստ կառույցում անելիք չունենք: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Էդվարդ Անտինյանը` անդրադառնալով Երևանում ՀԱՊԿ գագաթնաժողովի արդյունքներին: Ըստ Անտինյանի` Հայաստանը պետք է իր վճռական «ոչ»-ը ասի. «Վրաստանն ու Ադրբեջանն էլ են եղել ՀԱՊԿ անդամ, դուրս եկան ու ոչինչ չկորցրեցին: Հայաստանի ՀԱՊԿ-ում մնալը չեղածի հաշիվ է: Տարել ամեն ինչ տվել ենք ՌԴ-ին, այլընտրանքի հարցը չենք լուծել: Մինչև Արևմուտքը որոշի օգնել, Հայաստանը կվերջանա, քայլ պետք է անենք մենք»: Անտինյանը չի կարծում, որ Հայաստանը պատրաստ է մնալ փլատակների տակ. «Հայաստանի հասարակությունը չի ների իշխանությանը, որը սիրահոժար մատաղ կգնա Մոսկվային»: