Այրվածքաբանության ինստիտուտը տեղավորել են մի հարկաբաժնում․ «Ժողովուրդ»

Այրվածքաբանության ինստիտուտը տեղավորել են մի հարկաբաժնում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ Առողջապահության նախարարությունը 2022 թվականի ապրիլի 7-ի Կառավարության որոշման համաձայն՝ միաձուլման ձևով վերակազմակերպեց երկու անհամատեղելի կառույցների՝ «Մաշկաբանության ազգային կենտրոն» և «Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ները՝ ստեղծելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ Առողջապահության նախարարությունը որոշում է կայացրել Դավիթաշեն վարչական շրջանում գտնվող Այրվածքաբանության ազգային կենտրոնի տարածքը տրամադրել Պետական առողջապահության գործակալությանը (ՊԱԳ)-ին, իսկ Այրվածքաբանության ազգային կենտոնը նախատեսվում է տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ՝ տեղավորելով մի հարկում: «Ժողովուրդ» օրաթերթը բազում դժգոհություններ է ստացել այն մասին, որ Առողջապահության նախարարության անհեթեթ որոշման արդյունքում կրճատվում է աշխատակիցների հաստիքացուցակը և ավելանում է գործազրկությունը»: