Իրանը հասկանում է ՝ թուրք-ադրբեջանական տանդեմը միայն Հայաստանին չի սպառնում

Թուրքիայի հարձակումը չի իրականացվել ԱՄՆ համաձայնությամբ: ԱՄՆ-ն դեմ է, որ Սիրիայի քրդերի դեմ հարձակում լինի: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Արմեն Վարդանյանը: Նրա խոսքով` խաղը այլ տրամաբանության ներքո է. Էրդողանը օգտվում է աշխարհաքաղաքական իրողություններից: Ընտրություններից առաջ Էրդողանին դիվիդենտներ են պետք:Արևմուտքի համար Էրդողանը գլխացավանք է դարձել, փորձում են ազատվել նրանից»: Անդրադառնալով հայ-իրանական հարաբերություններին, քաղաքագետը կարծում է, որ Իրանի դերը ոչ պետք է գերագնահատել, ոչ էլ` թերագնահատել. «Իրանը հասկանում է, որ թուրք-ադրբեջանական տանդեմը միայն Հայաստանին չի սպառնում: Եթե Իրանը խառնվի հայ-ադրբեջանական կոնֆլիկտին, ԱՄՆ-ն դեմ չի լինի: Եթե իրանա-ադրբեջանական կոնֆլիկտ լինի, ապա ԱՄՆ-ն կաջակցի Ադրբեջանին»: