Էջմիածնի հավաքից հեղաշրջման հոտ է գալիս

ԱՄՆ դեսպանատան նախազգուշացումը ճանաչում է այն բանի, որ Հայաստանի այդ տարածքները թիրախավորված են Ադրբեջանի կողմից: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Ազատ քաղաքացի» հկ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը: Խուրշուդյանի խոսքով՝ ավելի ակնհայտ է դառնում, թե որտեղից է ապահովվում մեր անվտանգությունը․ «Բոլոր սցենարներին պետք է պատրաստ լինել, հնարավոր է Ադրբեջանը արկածախնդրության գնա: Հայաստանը Ադրբեջանի հնարավոր արկածախնդրության դեպքում էլ պետք է խուսափի որևէ փաստաթուղթ ստորագրելուց»: Ըստ Խուրշուդյանի՝ Ռուսաստանը երկու տարբերակ ունի ՀՀ վրա ճնշում գործադրելու՝ Ադրբեջանը որպես բութ գործիք և 5-րդ շարասյունը․ «Ռուսաստանի խաղը բաց է, մնալով ռուս-ադրբեջանական թակարդում դատապարտում ենք մեզ»: Խուրշուդյանը չի բացառում նաև, որ Ադրբեջանի արկածախնդրության պլանի մեջ կարող է մտնել նաև Իրանին ներքաշելը․ «Ադրբեջանը ռիսկի կդիմի, եթե Իրանի համար ակնհայտ դառնա Ադրբեջանը ձգան է ուզում դառնալ ընդդեմ իրենց»: