Մեզ հետ չեն դաշնակցի, եթե կա Ադրբեջանի հետ կոնֆլիկտը

Հայաստանը երկընտրանքի առաջ է․ Ցանկությունների դաշտում խոսակցությունը մեզ ոչ մի լուծման չի հանգեցնելու: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց վերլուծաբան Հակոբ Բադալյանը: Նրա խոսքով՝ վարչապետի ՄԱԿ-ի ելույթում շատ հստակ դրված էին խնդիրները․ «Ադրբեջանի ագրեսիան պետք է ստանա շատ հստակ արձագանք»: Վերլուծաբանը ՀԱՊԿ-ից դուրս գալու երաշխիքները դեռևս չի տեսնում․ «Պետք է հասկանալ՝ ՀԱՊԿ-ից դուրս գալով ինչ խնդիր ենք լուծում: Մեզ հետ չեն գործակցի սերտորեն այնքան, քանի դեռ կա Ադրբեջանի հետ կոնֆլիկտը: ՀՀ Իշխանությունը շատ ավելի ռացիոնալ տարբերակով է աշխատում՝ զգույշ ու արձագանքող արևմտյան ակտիվությանը: Մեզ ձեռնտու չէ դառնալ արևմտյան ռազմավարության մաս ընդդեմ ՌԴ-ի»: