ԱԺ աշխատակազմի գլխավոր քարտուղարին նկատողություն է հայտարարվել

ԱԺ աշխատակազմի գլխավոր քարտուղարին նկատողություն է հայտարարվել

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համատեղ ասուլիսի ընթացքում սինքրոն թարգմանության ապահովումը ձախողելու համար ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանին նկատողություն է հայտարարվել: Որոշումը կայացրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006-Լ որոշման 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով՝ կարգադրում եմ. 1. Աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻ նկատմամբ կիրառել կարգապահական տույժ՝ նկատողություն»,-ասվում է ԱԺ նախագահի որոշման մեջ: