Աֆրիկայի 17 երկրների ավիակարգավարները 72-ժամյա գործադուլ են հայտարարել

Աֆրիկայի 17 երկրների ավիակարգավարները 72-ժամյա գործադուլ են հայտարարել

Արեւմտյան եւ Կենտրոնական Աֆրիկայի երկրների 11արհմիությունների մեջ մտնող ավիակարգավարները սեպտեմբերի 23-ին սկսել են 72-ժամյա գործադուլ, որն ավիաչվերթների սպասարկման լուրջ ընդհատումներով Է սպառնում մայր ցամաքի 17 երկրներում: Այդ մասին, հաղորդել Է Հարավաֆրիկյան Հանապետության SABC ռադիոկայանը: Ավիակարգավարներն իրենց աշխատանքը կրճատել են մինչեւ նվազագույն աստիճան՝ ապահովելով սոսկ հումանիտար եւ որոնողա-փրկարարական թռիչքները, նշում Է ռադիոկայանը: Գործադուլն սկսվել Է այն բանից հետո, երբ ավիակարգավարների արհմիությունների առաջնորդները, որոնք մտնում են Աֆրիկայում եւ Մադագասկարում Օդագնացության անվտանգության գործակալության (ASECNA) մեջ, չեն կարողացել իրենց պահանջների բավարարություն ստանալ դրա ղեկավարությունից: Արհմիությունները պնդել են, որ կատարվի տարիֆային դրույքների վերանայում, ապահովվեն կարիերային աճն ու պրոֆեսիոնալ ուսուցումը: Սենեգալի կառավարությունը, որտեղ գտնվում Է ASECNA-ի կենտրոնակայանը, գործադուլը հայտարարել Է անօրինական: «Գործադուլավորները խախտում են օրենքը եւ դրանով իսկ ենթակա են պատժի՝ օրենքի ողջ խստությամբ»,- ասված Է Սենեգալի ենթակառուցվածքի, վերգետնյա տրանսպորտի նախարարությունում: ASECNA-ն միավորում Է Բենինը, Բուրկինա Ֆասոն, Կամերունը, Չադը, Կոմորյան Կղզիները, Հասարկածային Գվինեան, Գաբոնը, Գվինեա Բիսաուն, Կոտ դ’Իվուարը, Մադագասկարը, Մալին, Մավրիտանիան, Նիգերը, Կոնգոյի Հանրապետությունը, Սենեգալը, Տոգոն եւ Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: